Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ն ու ոստիկանությունը իմ դեմ քաղաքական պատվեր են կատարել». Արգիշտի Կիվիրյան

Ապրիլ 28,2014 22:11

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով  երեք վկայից երկուսը Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան  այսօր չներկայացան:

Ոստիկաններից մեկի ծանուցումը հետ էր եկել, իսկ մյուսը խոստացել, բայց այդպես էլ չէր ներկայացել:

Դատարան ներկայացած վկաներից՝ Վարազդատ Ալեքսանյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքները,ըստ պարոն Կիվիրյանի, հակասական են եղել «Ակնհայտ է, որ ոստիկանության դասը լավ չէր սովորել»:

Պարոն Կիվիրյանի պատմելով, ցուցմունք տվող ոստիկանը պատմում էր, թե դեպքի վայրում ինչ գործողություններ է արել, ինչպես է մասնակցել իր բերման ենթարկելու գործընթացին, բայց. «Պահվածքով ցույց էր տալիս, որ գործ ունենք դասը չսովորած մեկի հետ, որը չէր կարողանում պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են ոստիկանները բերման ենթարկել ինձ, որեւէ կերպ չէր կարողանում այդ հարցին պատասխանել»:

Ըստ նրա, ոստիկանի դատաքննության ցուցմունքն այն աստիճանի է տարբերվել նախաքննական  ցուցմունքից, որ  մեղադրողն անձամբ է միջնորդել հրապարակել նախաքննական ցուցմունքը. «Ամեն մի նիստում բացահայտվելու է հերթական վկաների հակասական ցուցմունքները, բացահայտվելու է թե ինչպես է ՀՔԾ-ն քննել այս գործն ու ինչպես է ոստիկանության հետ համատեղ իրականացրել քաղաքական պատվեր իմ նկատմամբ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930