Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ պետք է քննադատեր Քոչարյանը, եթե ոչ Սերժ Սարգսյանին

Ապրիլ 28,2014 22:02

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանի ուղղությամբ արված ակնարկներին եւ դրանց նպատակներին` հետեւյալ տեսակետը հայտնեց. «Կարծում եմ, Քոչարյանը, ինչպես նաեւ մյուսները, ովքեր ունեն որոշակի ռեսուրսներ` ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը, ցանկանում են ռեալ երաշխիքներ ունենալ, որ իրենց հարստությունը վտանգի տակ չի հայտնվի: Քոչարյանի վերջին հարցազրույցը, կարծում եմ, հետեւյալ մեսիջն ուներ` մասնակի բավարարված եմ, վարչապետն իմ համար ավելի ընդունելի անձ է, քան Տիգրան Սարգսյանն էր, նա այնպիսի կադրային քաղաքականություն կվարի, որն ավելի ձեռնտու կլինի ինձ ու իմ շրջապատին, բայց ամբողջապես գոհ չեմ եւ դեռեւս շարունակելու եմ պայքարն իմ դիրքերն էլ ավելի ամրապնդելու նպատակով: Այսինքն, քանի որ նոր վարչապետի անձը Քոչարյանի համար կոմպրոմիսային, ընդունելի տարբերակ է, էլ ո՞ւմ պետք է նա քննադատեր, եթե ձգտում է դիրքերն ամրապնդել, ավելի լուրջ մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում… Մնում էր նախագահ Սերժ Սարգսյանը»:

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք`  այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930