Այսօր Aravot.am-ը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կտա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, ինքանո՞վ է նա հարմար՝ այդ պաշտոնում: Ազատ Արշակյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանը լավ քաղաքական կենսագրություն ունի, վաղուց քաղաքականության մեջ է: Իմ կարծիքով, շատ փորձառու է: Այս պահին ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ, դա արդեն ամեն ինչ ասում է: Երբ որ մարդը լավ կենսագրություն ունի՝ քաղաքական իմաստով եւ ամուր քաղաքական ուժի կողմից վստահություն է ստացել, նշանակում է, որ այդտեղ ամեն ինչ կարգին է»:
Ըստ Ազատ Արշակյանի, ԱԺ աշխատանքները, որպեսզի բնականոն ընթացքով գնան, անպայման մեծամասնությունը պետք է աջակցի ԱԺ նախագահին. «Եթե այնպես ստացվի, որ ԱԺ մեծամասնության կամքին հակառակ լինի ԱԺ նախագահ, դա նշանակում է, որ ԱԺ-ում աշխատանքները կձախողվեն: Մեծամասնությունը կարող է բոյկոտել ԱԺ աշխատանքները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
քո համար բոլոր վարկաբեկվածները լավ են,լավ է նաև վարչապետը, Էլ ով մնաց ,որ լավ չի:Իրականության հետ կապը կտրել ես դու:
Ինչքան հրեշավորներ կան մեր ազգի մեջ։