Հայկական կողմն իրականացնում և իրականացնելու է իր բոլոր քայլերը համաձայն Հայաստանի և Մաքսային միության միջև համաձայնեցված Ճանապարհային քարտեզի:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի չմասնակցելը Մինսկում կայանալիք նիստին:
«Հետայսու էլ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ», – նշել է Բալայանը:
Ապրիլի 29-ին Մինսկում կայանալու է Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները:Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջում այդ նիստի վերաբերյալ այսօր տեղադրված հաղորդագրությունում նշված է Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումների մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման մասին տեղեկություն չկա:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում