«Էլի քեզ լավ քրտնացրեցինք»,- ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին ծիծաղելով դիմեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: Բանն այն է, որ հաշվիչ հանձնաժողովի կազմի փոփոխությանը վերաբերվող հարցի զեկուցողը Սուքիաս Ավետիսյանն էր, ում ընդդիմադիրները բավական սուր հարցադրումներով հարցախեղդ արեցին:
«Չէ լավ էր, տակից դուրս եկա»,- ՀՅԴ-ական պատգամավորին պատասխանեց Սուքիաս Ավետիսյանն ու սեղմեց նրա պարզած ձեռքը: Պատգամավորները ջերմ-ջերմ զրուցելով հեռացան:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև