«Հետո՞ ինչ, դեսպանն ասել է, հիմա ես էլ եմ ասում, թե հնարավոր է ՀՀ-ն ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, բայց նման բան չի լինի»,-
Aravot.am-ի հարցին՝ արդյոք տեղի՞ն է ՀՀ իշխանական դատի որոշ հատվածների ցնծությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանը դեռևս կարող է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այսպես պատասխանեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա հեգնանքով նշեց, թե Վենեսուելայի նախագահն էլ ասում էր, որ ԱՄՆ նախագահը սատանա է:
Այնուհետև շեշտեց, թե «ասելը մեկ բան է, գործելը՝ այլ: Երբ ստորագրեն և այնտեղ, և այստեղ, այդ դեպքում կցնծանք: Հայ- թուրքական արձանագրություններն էլ էին ցնծությամբ ընդունում, որոշ ՀՀԿ-ականներ վիճում էին, թե սահմանին պետք է տուրիստների համար ռեստորաններ բացե՞լ, թե՞ ոչ: Ասում էի, թե թող այդ արձանագրությունները ստորագրվեն, հասնեն տեղ, հետո»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ