Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակցին թանկ վճարեց էլեկտրահարված ձկների համար

Ապրիլ 28,2014 19:00

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Արսեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. փետրվարի 7-ին, ժամը 14-ի սահմաններում Խաշթառակ գյուղի հարակից տարածքից, Աղստեւ գետից էլեկտրահարման միջոցով հանել է կողակ եւ բեղլու տեսակի ընդհանուր թվով 207 հատ ձուկ, պետությանը պատճառելով 207 հազար դրամի վնաս:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ ապրիլի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Արսեն Մովսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը,եթե այդ արարքները խոշոր վնաս են պատճառել») եւ դատապարտել է 500 հազար դրամի չափով տուգանքի:

Դատարանը վճռել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իրեղեն ապացույց ճանաչված ուժեղարար սարքը, ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը, որսորդական ցանցը ոչնչացնել: Դատարանը վճռել է Արսեն Մովսիսյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 207 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930