Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան փող են կիսում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ու ինչու Քոչարյանը չի վերադառնա

Ապրիլ 28,2014 18:56

«Սերժ Սարգսյանը ինտրիգային բան է անում: Հին կադրերին բերում է, այդպիսով ասում է, թե ասում էիք՝ մեր ժամանակ լավ էր, հիմա բերել եմ ձեզ»,-Aravot.am-ի հարցին՝ շատերն այնպիսի տպավորություն ունեն, որ ՀՀ նոր կառավարությունը «Քոչարյանի կառավարությունն է», այսպես պատասխանեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը փաստորեն ապացուցելու բա՞ն ունի, պարոն Կարապետյանն այսպես արձագանքեց. «Խնդիրը ապացուցելը չէ»: Այնուհետև Արամ Կարապետյանը նշեց, թե ՀՀ-ն առանձնանում է նրանով, որ «ունի թե ուժեղ նախագահ, թե խորհրդարանական, թե կառավարական համակարգ»: Այնուհետև պարոն Կարապետյանն ասաց. «Աշխարհում նման բան չկա: ՀՀ-ն չի պատկանում աշխարհի՝ իմ իմացած կառավարման համակարգերին՝ վարչապետական, միակուսակցական և տեխնիկական կառավարության: Կառավարության ղեկավարը կուսակցական է, այսինքն՝ սա տեխնիկական կառավարություն չէ, կոալիցիա էլ չէ, միապետական էլ չէ, քանի որ կան անկուսակցական նշանակումներ: Սրա անունը էլ ի՞նչ կարող ես դնել, եթե ոչ ախպերություն: Ասում են քավորսանիկական բաները չեն գործելու, բայց, օրինակ, ինչքան գիտեմ առողջապահության նախարարը քավոր սանիկության մեջ է տարբեր անձանց հետ»:

Պարոն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին այսպիսի կանխատեսումներ արեց. «Ռոբերտ Քոչարյանի վերադարձը այնքան էլ հավանական չեմ համարում, քանի որ դրսում գնահատում են նրան՝ որպես հեղափոխության նախանշան: Ես Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանից չեմ տարանջատում: Գիտեմ, ինչքան փող ամենօրյա ռեժիմով ով ում հետ է կիսում, ուստի ինձ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են նրանք ուղղակի քաղաքական և տնտեսական հակասություններ ունենալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Որպես տկլոր ֆուտբոլիսներ են Հաագայում երգելու հայոց երկրի հուշերը:Այս երեք ամսում եթե արտագաղթի պլանը կատարվի, ուրեմն արագացում բանաձևը գոյերի վերջակետը կդնի:Հիանալի է , որ ղարաբաղցու ձեռքով է լինում նաև ցանկալին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930