Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
Մինչ այդ Երևանի քաղաքապետի 20.11.2013 թվականի N 344 Ա կարգադրությամբ Հեղինե Շափաղաթյանի նկատմամբ կիրառվել էր խիստ նկատողություն կարգապահական տույժը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման համար:
Հետագայում Հեղինե Շափաղաթյանի կողմից վերացվել են ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հետևանքները:
Ինչ վերաբերում է նախկին տնօրենի գործողություններին իրավական գնահատական տալուն, ապա ընդգծենք, որ այդ իրավասությունը վերապահված է իրավապահ մարմիններին և դատարանին:
Կարդացեք նաև
Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ էլ դատապարտել ու դատապարտելու է ցանկացած օղակի պատասխանատուի կողմից նմանատիպ անպատասխանատու քայլերն ու որոշումները և հետայսու էլ, նմանատիպ դեպքերում, իր լիազորությունների շրջանակում կիրառելու է համապատասխան կարգապահական տույժեր:
Երևանի քաղաքապետարան