Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը. ИТАР-ТАСС

Ապրիլ 28,2014 17:56

Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր ցուցակ է հրապարակել: Այս անգամվա ցուցակը նախորդից տարբերվում է նրանով, որ այս մեկի մեջ ընդգրկված են նաև իրավաբանական անձիք:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Կարնիի խոսքերով, նոր պատժամիջոցները վերաբերում են 7 ռուս պաշտոնյաների և 17 ռուսական ընկերությունների:

Ցուցակի մեջ են հայտնվել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Ղրիմում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Օլեգ Բելավենցևը, Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը և այլք: Ընկերություններից են՝ «Վոլգա Գրուպ»-ը, «Ստրոյտրանսգազը», «ՍՄՊ Բանկ»-ը, «Տրանսօյլ»-ը:

Պատժամիջոցներով նախատեսվում է հաշիվների սառեցում և ԱՄՆ մուտք գործելու արգելք:

Կարնին նշել է, որ Ռուսաստանին մեղադրում են Ժնևի համաձայնագրի կետերը չապահովելու և Ուկրաինայում իրավիճակն ավելի սրելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930