Ամփոփչ ելույթ ունենալով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար. «Ես հանում եմ իմ թեկնածությունը և կուզենայի, որ միատեսակ դիրքորոշմամբ հանդես գա ոչ իշխանական քառյակը և չմասնակցի ԱԺ նախագահի ընտրություններին»:
Ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե իր թեկնածությունը չի հանում. «Մեծամասնությունը չպիտի առանց այլընտրանքի մասնակցի ընտրության, ես դա անում եմ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին մեզ ձայն են տվել»:
Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Բագրատյանին՝ իր թեկնածությունը չհանելու համար:
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր. «Մենք նույն կերպ ենք վարվելու, ինչպես միշտ ենք վարվել` այս ԱԺ գումարումից սկսած: Չենք մասնակցելու այդ քվեարկությանը, որովհետև այն համակարգում, որում դրանք անցկացվում են, կանխորոշված են, ահա` ինչու ձեռնպահ ենք մնում մասնակցությունից: Սա անձի հետ կապված մոտեցում չէ, այլ սկզբունքի հետ կապված մոտեցում է: Բոլոր երեք թեկնածուներն էլ հարգված մարդիկ են, որևէ գործողություն անձնավորված չէ: Հաջողություն եմ մաղթում հաղթողին»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը խոստացան իրենց խմբակցությունների դիրքորոշումը հայտնել քվեարկությունից առաջ: