Մոդել եւ սքեյտեր Գաբրիելա Լենզին «Բարսելոնի» հարձակվող Նեյմարին նախանձելու եւս մի պատճառ է դարձել:
Իսպանական մեդիան բաժանված է երկու տիպի. մի մասը գրում է միայն «Բարսելոնի» մասին, մյուսը` միայն «Ռեալի»: Սակայն անցած ուրբաթ երկու խմբերի գլխավոր թեման բրազիլացի մոդել, 20-ամյա Գաբրիելա Լենզին էր, որին շաբաթվա ընթացքում տեսել էին Բարսելոն քաղաքում: Չճշգրտված տեղեկություններով, Գաբրիելան Բարսելոն եկել է Նեյմարի հետ ժամադրության: Ասում են, թե գեղեցկուհին նաեւ սելֆինգի Բրազիլիայի չեմպիոնն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Eurosport-ի