Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանում իրավական կազուս է

Ապրիլ 28,2014 17:15

Քիչ առաջ խորհրդարանական խմբակցությունները`ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ ավարտեցին քննարկումը`հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ:

Հիշեցնենք, դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կայացած նիստերի ժամանակ`«գազի հարցով» խորհրդարանական քվեարկությունից հետո խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին հաշվիչ հանձնաժողովում մասնակցությունը:
Այժմ, երբ ՕԵԿ-ն էլ իրեն հայտարարեց ընդդիմություն եւ հրաժարվեց մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, հաշվիչ հանձնաժողովի գործունեության առումով լուրջ խնդիր է առաջանում, մանավանդ, որ վաղն առավոտյան արդեն տեղի են ունենալու ԱԺ նախագահի եւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրություններ:

Քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քննարկման ժամանակ քառյակի ուժերը պնդել են իրենց դիրքորոշումը, որ դա իրադրային որոշում չի եղել, այլ համարժեք քայլ այդ օրերին եւ Գազի հարցով քվեարկությանը: Քառյակը չի փոխում իր դիրքորոշումը:

Թե ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի հարցը`Ռուբեն Հակոբյանն ասաց. «Իրենք պետք է որոշեն: Կանոնակարգի 24-րդ հոդվածն է, չեմ ուզում շատ մանրամասն անդրադառնալ, ամեն դեպքում, այսօր ես զգում եմ, որ իրավական կազուս կա»:

ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմադիրներին համոզելու խնդիր չկար, պարզապես ԱԺ նախագահը պարտավոր է ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը. «Քննարկում ենք: Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը եւ Սահմանադրությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սաշիկին բերեք…..լավ հաշվել գիտի….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930