Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Սլավյանսկի ռուսամետ անջատականներն առևանգել են 40 մարդու, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մեր տվյալներով՝ Սլավյանսկում այժմ 40 պատանդ կա», – հայտնել է ՈՒԱԾ մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օստապենկոն՝ ապրիլի 28-ին Կիրում:
Նրա խոսքերով, պատանդների թվում են ԵԱՀԿ ներկայացուցիչները և ՈՒԱԾ-ի սպաները: ԵԱՀԿ ռազմական փորձագետներից մեկը հիվանդության պատճառով այսօր ազատ է արձակվել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք զինյալները որևէ պահանջ ներկայացրե՞լ են պատանդներին ազատ արձակելու համար, Օստապենկոն ասել է. «Դեռևս ոչ»:
Կարդացեք նաև
Պաշտոնյան նաև նշել է, որ իրենց տեղեկություններով, մայիսյան տոների առիթով անջատականները կակտիվացնեն իրենց գործողությունները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ