Աշխարհի նախկին 1-ին ռակետ Անդրե Աղասին հայտարարել է, թե մարզիչ լինելու դեպքում ո՞ւմ հետ կաշխատեր:
«Եթե ես մարզիչ աշխատելու լինեի, կցանկանայի համագործակցել այնպիսի խաղացողի հետ, ում չի հաջողվել բացահայտել իր ողջ ներուժը: Կփորձեի այնպիսի մարդու հետ, որը դեռ հեռու է մարզավիճակի գագաթնակետից: Օրինակ, իմ համերկրացի` Ջոն Իզների հետ: Նա հսկայական ներուժ ունի, բայց դեռ չի բացահայտել իր կարողությունների չնչին տոկոսը: Կարծում եմ` կկարողանայի նրան օգնել: Բայց այս պահին ես չեմ ցանկանում մարզիչ աշխատել», – Աղասիի այս խոսքերը մեջբերում է «Gotennis.ru»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` eurosport-ի