Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Կլինեն հարցադրումներ, որոնք հանրաքվեի հիմքում չեն կարող դրվել»

Ապրիլ 28,2014 17:08

Ապրիլի 28-ին «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդում տեղի ունեցան «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները» թեմայով հանրային լսումներ: Բանախոսներն էին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը և «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գ.Դանիելյանը առավել հանգամանորեն անդրադարձավ իր կողմից մշակված երկու ինստիտուտների՝ հանրաքվեին և տեղական ինքնակառավարմանը:

Բանախոսը նշեց, որ Հայեցակարգի նախագծում արտացոլված են հետևյալ առանցքային դրույթները՝ հարկ է նախապատվությունը տալ հանրաքվեի շրջանակների որոշակիացման այնպիսի տարբերակին, ըստ որի՝ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնում է ինքնիշխանության մասնակի սահմանափակումների, անհրաժեշտ է նախատեսել քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի ինստիտուտ, հանրաքվեի հարցում հրատապ է դարձել պետական իշխանության մարմինների լիազորությունների ու քաղաքացիական նախաձեռնության շրջանակների որոշակիացումը և այլն:

Բանախոսն ընդգծեց, որ հանրաքվեի դերը, որպես անմիջական ժողովրդավարության գործուն միջոց, առավել կարևորելու անհրաժեշտություն ունի, այն կարող է և պետք է միտված լինի իշխանության ճյուղերի հակակշիռների ձևավորմանն ու ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներին զսպելուն և հակակշռելուն:
Կարևորելով տեղական ինքնակառավարման ինստիտուտի սահմանադրաիրավական հիմքերի բարելավման անհրաժեշտությունը, պարոն Գ.Դանիելյանը նկատեց, որ այն նպատակահարմար է կյանքի կոչել հետևյալ ուղղություններով՝ հնարավորինս ազդեցիկ ու իրատեսական դարձնել ավագանու դերը տեղական ինքնակառավարման համակարգում՝ հատկապես ընգծելով վերջինիս վերահսկողական լիազորությունները, արմատապես վերանայել միջհամայնքային մարմինների ու կազմակերպությունների դերը տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հարցում՝ մասնավորապես այդ միավորումների համար վերապահել տեղական ինքնակառավարման լիազորություններ և այլն:

Gagik_Harutyunyan-2 Gagik_Harutyunyan

Պարոն Գ.Դանիելյանն անհրաժեշտ համարեց նկատել, որ տեղական ինքնակառավարման մարմինները, որպես հանրային իշխանության մարմիններ, պետք է ունենան սահմանադրական հստակ կարգավիճակ ու պետական իշխանության մարմինների հետ փոխհարաբերություններում պետք է առկա լինեն իրավական հստակ կառուցակարգեր:
ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների նախագահ Գագիկ Հարությունյանի ձեւակերպումները կոշտ էին գործող Սահմանադրության եւ դրանում առկա առանձին հոդվածների վերաբերյալ:

Իսկ թե ինչո՞ւ են գործող Սահմանադրության որոշ հոդվածներ ,կարգախոսայինե, իսկ թե ինչո՞ւ ժպտացին քննարկման մասնակիցները, երբ նշվեց հոդվածներից մեկը, համաձայն որի՝ ԱԺ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռներեցությամբ, կարդացեք առաջիկայում:

Sd_1000

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930