Ապրիլի 28-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Այցը մարզահագուստով չի լինում… Անակնկալ էր զորամասի համար չէ??????? Սեյրան Օհանյանը 5 րոպե չուներ??? զգեստափոխվեր…