Արամ Mp3-ն այսօր Կոպենհագենում «Եվրատեսիլի» իր առաջին փորձն է կատարել: Մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ թեպետ Արամը բեմ բարձրանալուց առաջ խոստովանել էր, որ հուզված է, սակայն վստահ ելույթ ունեցավ, նա ցույց տվեց ուժեղ վոկալային տվյալներ և երգեց առանց թերությունների:
Նրա ելույթը սկսվում է մութ բեմում, հետևից լուսարձակներով: Ապա հայտնվում են առկայծող լույսեր, որոնք շատանալով՝ պայթում են, երբ երգը հասնում է գագաթնակետին:
Փորձից առաջ Արամը պատմել է իր ելույթից՝ նշելով, որ իրեն ձայնակցող չի լինելու.
«Բեմում ես մենակ կլինեմ, սակայն կերգեմ «Դու մենակ չես», – ասել է նա, – Իմ երգի օրիգինալ տարբերակը բեք վոկալ չունի, այնպես որ մենք մտածեցինք, որ հավես ու յուրահատուկ կլինի, եթե մենակ երգեմ բեմի վրա և առանց որևէ արտիստների ու պարողների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ