Այսօր ընդդեմ Մաքսային միության այսպես էլ չկայացած երթին մասնակցելու նպատակով Ազատության հրապարակ էր եկել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Aravot.am-ը պարոն Հայրիկյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի վերջին նշանակումների վերաբերյալ, հին կադրերին կրկին «վերակենդանացնելու» պարագայում փոփոխություններ հնարավո՞ր է սպասել:
Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Լուրջ մարդն այս իրավիճակում դրան լուրջ վերաբերվել չի կարող: Ի՞նչ կապ ունի հին կադրեր, թե նոր կադրեր, բոլորն էլ զբաղված են շեֆին հաճոյանալու խնդրով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ