«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը, որը մինչ այդ կատարում էր ավագ մարզչի պարտականությունները: Չիլինգարյանին կօգնեն Ֆելիքս Հակոբյանը և Ալյոշա Աբրահամյանը:
«Արարատ»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Աբրահամ Խաշմանյանի հետ միասին «Արարատի» մարզչական շտաբը լքել են նաև Աշոտ Գրիգորյանը և Արմեն Տոնոյանը:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արարատը» կունենա նոր գլխավոր մարզիչ, ով, ամենայն հավանականությամբ, կլինի արտասահմանցի: