Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Երբ կա շեֆ, որի ասածն օրենք է բոլորի համար, անլուրջ է դրա մասին խոսելը»

Ապրիլ 28,2014 15:18

Այսօր Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե Գալուստ Սահակյանը ինչքանո՞վ է հարմար ԱԺ նախագահի պաշտոնում եւ նրա «նշանակումը» ի՞նչ խնդիր կարող է լուծել:

Պարույր Հայրիկյանը վստահեցրեց, որ թե՛ կառավարության ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի նշանակման, թե՛ Գալուստ Սահակյանի մասին խոսելը անլուրջ է. «Քանի որ պառլամենտական մեծամասնությունը եւ նախագահը նույն թիմից են, որեւէ լուրջ մոտեցում այդ հարցերին անլուրջ է ե՛ւ կառավարության, ե՛ւ Ազգային ժողովի նախագահի հետ կապված: Երբ այսպես կա դիկտատոր, այսինքն՝ կա շեֆ, որի ասածն օրենք է բոլորի համար, եւ այդ շեֆն էլ ունի պառլամենտական մեծամասնություն, որտեղ որեւէ մեկը ծպտուն անգամ չի կարող հանել որեւէ որոշման վերաբերյալ՝ ընդհանրապես անլուրջ է դրա մասին խոսելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930