Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայան. «Ես արդեն հոգնել եմ գողությունների մասին խոսել, չեմ ուզում կենտրոնանալ դրանց վրա…»

Ապրիլ 28,2014 14:55

Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում, այս տարվա ընթացքում եւս գողություն է գրանցվել: Ընկերության տնօրենի խոսքով՝ ապրիլի սկզբներին մեծ գողություն էր կատարվել ընկերությունից, բայց կատարվածի մասին իրավապահ մարմիններին չի դիմել եւ մտադիր էլ չի տեղյակ պահել:

«Գործը ոստիկանությանն ու դատախազությանը չեմ հանձնելու, ուղղակի ներքին որոշ քայլերի եմ դիմել: Գողացված այդ ապրանքը, որ պատվիրում էինք դրսից, այլեւս չենք պատվիրելու: Մենք բացահայտեցինք, որ այն գողացված է հիմնարկից եւ վաճառվում է քաղաքում` շատ ավելի էժան գներով: Մենք ներմուծում ենք 2400 դրամով, իսկ քաղաքում նույն ապրանքը վաճառվում է 400 դրամով, եւ գիտենք, որ Հայաստան ներմուծողը միայն մենք ենք: Խոսեցինք այդ ապրանքը վաճառողների հետ, իրենք էլ են ընդունում, որ չգիտեն որտեղից է եկել այդ ապրանքն իրենց մոտ»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը՝ առանց փակագծերը բացելու, թե խոսքն ինչ ապրանքի մասին է:

Նման գողություններից խուսափելու համար ընկերության ղեկավարությունը որոշել է այլեւս տվյալ ապրանքը դրսից չներմուծել, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատողն ինքն անձամբ ստիպված կլինի իր գումարով շուկայից ձեռքբերել:

Հրաչ Ջաբրայանը միեւնույն ժամանակ խոստովանեց, որ դաստիարակության հարց է, շատ քչերն են ընկերության համար բարդություններ առաջացնում, իսկ աշխատողների 90 տոկոսը նվիրված է իր աշխատանքին:

Անդրադառնալով նախկինում կատարված մի շարք գողություններին՝ պարոն Ջաբրայանն ընդգծեց, որ ընկերությունից կատարված 36 հազար դոլար արժողությամբ ապրանքի գողությունից ոչ մի նորություն չկա մինչեւ օրս: «Ես անձամբ խոսել եմ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի հետ, մտահոգությունս եմ հայտնել, որ այսպիսի փոքր քաղաքում այդպիսի մեծ գողություն չի բացահայտվում: Մենք էլ գիտենք, որ այս պահին այդ ապրանքների մի մասը որտեղ է, ոստիկանությունն էլ գիտի դրա մասին, եւ մենք գիտենք ինչ գործընթացի մեջ է, բայց չի բացահայտվում: Ես անձամբ զանգել եւ պահանջել եմ, որ բացահայտվի դա, հուսով ենք, որ կբացահայտվի եւ մենք մեր ապրանքը ետ կստանանք, իսկ գողերը կպատժվեն:

Ես արդեն հոգնել եմ գողությունների մասին խոսել, չեմ ուզում կենտրոնանալ դրանց վրա…», – նշեց «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Հոգնել է իր գենետիկ գող ազգից:Հեռաքրքիր է:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կարդացեք «Սյունյաց երկիր» թերթի (22.04.2014) ներքևի ուշագրա՛վ հարցազրույցը Ջաբրայան Հրաչի հետ:

    https://www.syuniacyerkir.am/news_view.php?post_id=14458

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930