Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

Ապրիլ 28,2014 14:30

28 ապրիլի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:

Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչությունների կողմից, այլև ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից և իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչև վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:

Չեմ կարող զուգահեռ չանցկացնել Երևանի թ.17 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու և այս տնօրենին իր դիմումի համաձայն ազատելու դեպքերի միջև: Առաջինի դեպքում տնօրենը, ըստ Ձեր հայտարարության, հարվածել էր մի աշակերտի, որն, իհարկե, երբեք խրախուսելի չէ, պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի հովանավորյալն էր, երկրորդն էլ ոտնձգություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ, սակայն Ձեր կողմից թույլ տրվեց իր դիմումի համաձայն ազատվել, որովհետև, թույլ տվեք եզրակացնել, որ այս դեպքում էլ տնօրենն էր հովանավորված նույն Մհեր Սեդրակյանի կամ չգիտեմ ում կողմից:

Հասարակությունն այս ամենը տեսնում և հասկանում է, ինչպես նաև պահանջում է, որ բոլոր պետական պաշտոնյաները օրենքին և օրինականությանը հետևելու օրինակ ծառայեն, իսկ այս դեպքը ճիշտ հակառակի մասին է վկայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Երեւան քաղաքի ավագանի «Բարեւ Երեւան» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930