Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չի մասնակցի Գալուստ Սահակյանի ընտրությանը

Ապրիլ 28,2014 14:28

ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: Խմբակցությունն այդպես է ցույց տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Էս վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, մեր գլխով էնքան բան ա անցել, էլ կրակել են մեր վրա, բանտերում են տարիներով պահել, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, այս վեց տարվա մեջ արել են մեր հանդեպ, հիմա, եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորության գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930