Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Ապրիլ 28,2014 14:04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը:

Հանձնարարվել նաև բակերի բարեկարգման աշխատանքների ժամանակացույցն այնպես կազմակերպել, որ բնակիչներն օր առաջ հնարավորություն ունենան իրենց հանգիստը կազմակերպելու հենց հարակից բակերում. «Երևանի համաչափ զարգացումն ունենալով որպես գերակայություն՝ մենք այս տարի ևս շարունակում ենք բակերի բարեկարգման ծրագրերի իրականացումն ու այս տարի շուրջ 600 բակեր կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ հաշվի առնելով, որ բակերում տեղադրվող խաղային ատրակցիոնների և մարզական գույքի առաջին խմբաքանակն արդեն մեր տրամադրության տակ է, նախաձեռնեք դրանց տեղադրման աշխատանքները՝ այդ ամենը համաձայնեցնելով տարածքի բնակիչների հետ ու նաև խստորեն հետևեք, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով և ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բացի այս, երևանցիների կարծիքներն ու առաջարկները ընդհանուր քաղաքի մասով մեկտեղելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է մայիսի 1-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առավել մարդաշատ վայրերում կրկին տեղադրել առաջարկությունների արկղերը:

Հիմնանորոգվող փողոցների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով տվյալ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտի քանդման թույլտվություններ տրամադրելու բացառման պահանջը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին մեկ անգամ ևս տեղեկացնել, որ նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկն ավարտեն հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները. «Արդեն իսկ հստակ է հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի, այն տրամադրեք նաև «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա: Բացի այդ, խստորեն հետևեք նաև, որ վերոնշյալ ընկերությունները վթարների վերացման նպատակով իրականացվող աշխատանքները կատարեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով: Ընդ որում, խստորեն վերահսկեք, որ մեր կողմից տրված թույլտվության շրջանակում ասֆալտի շերտի քանդումը իրականացնեն հենց վթարի հատվածում, այլ ոչ թե ամբողջ փողոցը վերածեն խրամատների»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է նաև մշտական հսկողության տակ պահել սիզամարգերի խնամքը, ծաղկապատման գործընթացը և ոռոգման համակարգի ընդլայնմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930