Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանների բողոքի ցույցը ԱԺ շենքի առջեւ (Տեսանյութ)

Ապրիլ 28,2014 13:02

Այս պահին մի խումբ բնապահպաններ ԱԺ շենքի դիմաց պահանջում են պատգամավորներից դեմ քվեարկել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Նրանք պահանջում են չնպաստել Սեւանի ոչնչացմանը:

Sos-Sevan Sos_Sevan_05 Sos_Sevan_04 Sos_Sevan_03

Inga Zarafyan

«Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում ասել, որ այդ նախագծով Սեւանա լճից 70 մլն խմ եւ ավելի ջուր է հանվելու. «Ո՞ւմ է դա ձեռնտու. Սեւան-Հրազդան կասկադի, Արարատյան դաշտի խոշոր ձկնաբուծարանների տերերին, նաեւ ջրհանման մասին որոշում կայացնողներին, որոնք Սեւանում ունեն տարբեր օբյեկտներ»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի դիտարկմանը, թե դրական բալանսը պահպանվելու է, տիկին Զառաֆյանն ասաց. «Ոչ մի խոսք չկա դրական բալանսի պահպանման մասին»:

Պատճառաբանությանը, թե Սեւանից ջրհանումը պայմանավորված է Արարատյան դաշտում ջրի պակասով, տիկին Զառաֆյանը պատմեց, որ իրենք վերջերս գնացել են Արարատյան դաշտ, հանդիպել տարբեր համայնքների բնակիչների հետ եւ բնակիչները իրենց վստահեցրել են, որ Սեւանի ջուրն իրենց անհասանելի է՝ նաեւ ֆինանսական առումով եւ իրենք շատ քիչ են օգտագործում, իսկ օգտագործածի համար էլ ի վիճակի չեն վճարել:

 

Մանրամասները՝ շուտով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930