Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում սկսվել է հերթական քառօրյան

Ապրիլ 28,2014 13:00

Ազգային ժողովի հերթական եռօրյան սկսվեց «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությամբ, որ իրենք անցնում են ընդդիմության շարքերը: Ապա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշումի քվեարկությունից առաջ:  

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ այս հարցով կոմպրոմիս չեղավ ընդդիմության եւ իշխանության մեջ, հետեւաբար իրենք՝  ՀՀԿ-ն դեմ կքվեարկի հանձնաժողով ստեղծելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930