«Նման բան չկա», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Բանն այն է, որ լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին հրապարակվել, որ իբրեւ Սամվել Ալեքսանյանը, որը «Երեւան սիթի» խանութների ցանցի սեփականատերն է, դրանք վաճառել է հանրահայտ «Կարֆուր» ընկերությանը:
Ալեքսանյանն ասաց, որ դրանք սուտ տեղեկություններ են եւ ինքը չի պատրաստվում վաճառքի հանել իր սեփականություն հանդիսացող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի