Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի արձագանքը

Ապրիլ 28,2014 11:36

Ներկայացնում ենք ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, ապրիլի 25-ին Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության հուշակոթող համալիրի մոտ տեղի ունեցած միջոցառման, բացման խոսքի այն հատվածը, որտեղ նա ներկայացրեց իր և ֆորումի նախագահության կարծիքը` Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի Հայոց ցեղասպանության շուրջ, օրերս, կատարած հայտարարության վերաբերյալ: Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի շուրջ այդ միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Սլովակիայի Ազգային Խորհուրդի և Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր երկրների դեսպաններ, հոգևոր հայրեր, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ ու այլ բազմաթիվ հյուրեր:

Ստորև ներկայացնում ենք պարոն Աշոտ Գրիգորյանի հայտարարության վերոհիշյալ հատվածը:

DSC00488

«Ամիս առաջ, ես, որպես Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայկական Համայնքի նախագահ, դիմեցի նամակով Թուրքիայի Նախագահ Աբդուլլա Գյուլին` նշելով, որ եթե Թուրքիան ևս մի փոքր հապաղի Հայոց Ցեղասպանության ընդունման հարցում, ամենայն հավանականությամբ կբախվի հենց իր երկրում զարգացող հզոր ժողովրդավարության ուժգնացող ալիքին և կխորտակվի` ժխտելով տարրական ճշմարտությունները: Հուսանք, որ մեր ասածն ընկալելի կլինի Թուրքիայի նախագահի համար, և ապագայում մենք կունենանք համաշխարհային բարձրագույն արժեքներին հարող հարևան:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է ամբողջովին Հայոց ցեղասպանության հարցի ընդունումից, և ահա այս պահանջով էլ մենք սկսում ենք հարյուրամյա տարելիցի տարին ու խոստանում Թուրքիային օր ու արև չտալ` մինչև այս հարցի դրական լուծում ստանալը:

Երեկ ծանոթացանք Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի՝ 1915 թվականին կատարված ցեղասպանության շուրջ ունեցած ելույթի հետ, որտեղ նա օգտագործել է ,,անմարդկային տեղահանություն,, բառակապակցությունն, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր ելույթում կրկին օգտագործել է Մՙեծ Եղեռն եզրը: Սա առաջին անգամ չէ, երբ այս երկու, այսպես կոչված ,,ժողովրդավար քաղաքական գործիչները միաձայն խեղաթյուրում են խնդիրը, որն ունի հստակ անվանում Հայոց ցեղասպանություն: Նրանք մտածված աղավաղում են իրականությունը նաև Սիրիայում ընդհացող դեպքերի շուրջ` սատարելով ահաբեկիչներին, որոնց ձեռքից զոհվում են Քեսսաբի հայ բնակիչները: Այո, սա ժամանակակից ժողովրդավարության մեջ կիրառվող ,,կրկնակի ստանդարտների,, արդյունքն է, որն օգտագործում են ամերիկյան քաղաքական գործիչները և նրանց արբանյակներն ամենուր,, այդ թվում Արցախի, Սիրիայի, Ղրիմի նաև հարավարևելյան Ուկրայինայի խնդիրները լուծելիս: Ճշմարիտ չափանիշները կգործեն միայն այն դեպքում, երբ իրերը կսկսեն կոչվել իրենց իրական անուններով և այդ դեպքում կհաստատվի Հայոց ցեղասպանության փաստը Հոլոքոստին համարժեք, որի համար հիանալի օրինակ կարող է հանդիսանալ Սլովակիան, և ահա այդ օրվա սպասելիքներով էլ մենք ապրում ենք` երազելով ու հավատալով նման ապագայի»:

ԵՀՄՖ-ի նախագահությունը խիստ բացասական գնահատեց նաև ի արձագանք Թուրքիայի վարչապետի հայտարարության` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թուրքերին ուղղված շնորհակալության խոսքն, այն համարելով ժամանակավրեպ: ՀՀ նախագահի ելույթն ավելի շուտ արտաքին ճնշումների տակ կատարված և Ցեղասպանության տարելիցի օրվան անհարիր, անտեղի և անիմաստ մի ռեվերանս էր` Թուրքիայի վարչապետի բացարձակ դիվանագիտական ոճով արված, որոշակի նպատակներ հետապնդող ու հայ ժողովրդի ցանկություններին և գաղափարներին դեմ ուղղված հայտարարությանը: ԵՀՄՖ-ը ի պատասխան հայտարարում է, որ ողջ Եվրոպայի և աշխարհի հայությունը պետք է համախմբվի ու մի շարք անհրաժեշտ միջոցառումների միջոցով պահանջի Թուրքայից Հայոց ցեղասպանության ընդունումը, կատարված հանցագործության դատապարտումը, ինչպես նաև հասցրած վնասի փոխհատուցում: Հակառակ դեպքում այս վերջին տարին պետք է հանդիսանա թուրքական դիվանագիտության համար դժոխային տարի, և հողը պետք է այրվի թուրք ղեկավարների ոտքերի տակ:

Այսօրվանից պետք է սկսել համապատասխան գործողությունների շարք, որոնց արդյունքում թուրքական իշխանությունները պետք է հասկանան, որ խաբեությունների միջոցով և իրենց համար հարազատ <<թուրքական ոճով>> միջազգային հանրության ու հատկապես հայ ժողովրդի հետ խոսելու արդյունքում նրանց նկատմամբ հավատն արդեն իսպառ վերացել է և նրանք այսօր ու ապագայում ստանալու են արժանի պատասխան:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930