Ավստրալիայում անցկացված «Sydney International Open 2014» շախմատի միջազգային մրցաշարում մրցանակային տեղերից մեկին հավակնող հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը եզրափակիչ տուրում սեւերով պարտվել է Հոլանդիայի լավագույն շախմատիստներից մեկին՝ Լյուկ Վան Վելիին, եւ 6,0 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նահանջել յոթերորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess.am-ի