Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ «Դինամո» մարզադահլիճում անցկացված միջազգային մրցաշարի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում մրցաշարը գնահատեց կայացած.
«Նախ, մենք մեզ համար լուծեցինք ամենակարեւոր խնդիրը՝ պատկերացրինք մեր հավաքական թիմի մոտավոր կազմը, հնարավորությունները, տղաների թերությունները, որոնք, ի դեպ, քիչ չեն: Ճանաչեցինք նաեւ կարեւորագույն միջազգային մրցումներում մեր ապագա մրցակիցներին: Հենց դրա համար էլ անցկացվում է այս մրցաշարը: Հիմա գիտենք, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատենք, ինչպես պետք է թերությունները վերացնենք: Համենայն դեպս, ունեցանք լուրջ ուղեցույց: Բավական ժամանակ կա՝ թիմը լավ նախապատրաստելու եւ աշխարհի առաջնությունում պատվով մրցելույթ ունենալու համար, որը կայանալու է Ինդոնեզիայում, եկող տարի:
Ի դեպ, ժամանած երկրների համար էլ սա կարեւոր փորձամրցում էր: Ավելին, Ղազախստանն ու Թուրքմենստանը նույնիսկ ամռանը մեզ մոտ՝ Ծաղկաձորում, ուսումնամարզական հավաք անցկացնելու ցանկություն հայտնեցին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ