Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օբամա. «Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն Ռուսաստանի դեմ». Amerikayidzayn.com

Ապրիլ 27,2014 22:19

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է գործեն համատեղ՝ Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում իրականացվող գործողությունների պատճառով պատժամիջոցներ ընդունելու հարցում:

Նախագահ Օբամայի համաձայն, Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները վտանգում են Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը:

Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում ունեցած իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է դիմեն միասնական գործողությունների՝ ցուցադրելու համար Ռուսաստանին, որ պատժամիջոցներ ձեռնարկելիս աշխարհը համատեղ է գործում:

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լարվածությունը նվազեցնելու նպատակով Ռուսաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն «Ռուսաստանը մատը մատին չի խփել՝ այս հարցում օժանդակություն ցուցաբերելու համար»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը պահանջել է, որ Ռուսաստանը առանց որևէ նախապայմանների օժանդակի Ուկրաինայի արևելքում զինյալների կողմից ձերբակալված ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակմանն ուղղված ջանքերին:

Արմեն ՀՈՎԱՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930