Սլավյանսկում ազատ է արձակվել Ուկրաինայում ռազմական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ մասնակից-պետություններից մեկի ներկայացուցիչը, իսկ ԵԱՀԿ-ի բանակցողները հեռացել են քաղաքից: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ ազատվել է Շվեյցարիայի քաղաքացի Ինգվի Թոմաս Յոհանեսը: Նրան ազատելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ նա տառապում էր դիաբետով:
ԵԱՀԿ-ից ռազմական առաքելություն իրականացնող դեռ տասը մասնակից անազատության մեջ են: