Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանսուդ Ջաֆարի. «Մենք բողոքում ենք Թուրքիայում կատարված Հայերի Գենոցիդի եւ, ընդհանրապես, ոճրագործությունների դեմ»

Ապրիլ 27,2014 17:42

Ավանդական ուշուի երեւանյան մրցաշարի մասնկիցները՝ մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայոց Գենոցիդի 100-ամյակին ընդառաջ ավանդական ուշուի 10-րդ միջազգային մրցաշարը:
Հայտնի դարձան վարժահամալիրային եւ մենամարտային մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները:

Aravot.am-ը այսօր զրուցեց Իրանի պատվիրակության ղեկավար եւ թիմի հովանավոր Մանսուդ Ջաֆարիի հետ:
«Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո, մենք երրորդ տարին է, որ մասնակցում ենք այս մրցաշարին: Այսպիսի միջոցառումները մեզ հնարավորություն ենք ընձեռում սպորտի միջոցով նոր ընկերներ ձեռք բերել: Մենք պարոն Տիգրան Չոբանյանի հետ վաղեմի ընկերներ ենք ու վաղուց համագործակցում ենք: Այս մրցումներն անցան բարձր մակարդակով՝ եւ կազմակերպական, եւ մրցավարական առումով: Հուսով ենք, որ տարեցտարի եւ որակի եւ մարզական վարպետության առումով այսպիսի մրցաշարերը ոչ միայն Հայաստանում, այլեւ ուշուի տարբեր երկրներում անցկացվող մրցումները կնմանվեն եւ կգերազանցեն այս տարվա մրցաշարին: Մենք վաղուց ենք Հայաստանի թիմի հետ մրցակցում: Միջազգային ասպարեզներում Հայաստանը մեր հիմնական մրցակիցներից մեկն է, եթե չասենք գլխավորը: Եվ այդ մրցակցությունն առողջ է:

Ձեր թիմի մասին կարող եմ փաստել, որ պարոն Չոբանյանի գլխավորությամբ այն ջանքերն ու ճիգերը, որ գործադրվում են, միայն դրվատանքի են արժանի: Հուսով եմ, որ նրանք ձեռք բերվածի վրա կանգ չեն առնի եւ առաջ կգնան, նույնիսկ հաշվի առնելով այն սուղ բյուջեն, որ իրենց երկրներում ունի ուշուն:

Մենք գիտեինք, որ այս մրցաշարը նվիրված է Հայոց Գենոցիդի 100-ամյակին: Մենք դատապարտում ենք ոչ միայն հայերի, այլեւ՝ բոլոր Գենոցիդները: Դրանք, ինչպես նաեւ պատերազմները, դեմ են մարդկությանը եւ խաղաղությանը: Մենք մեր սպորտային եղբայրությամբ դեմ ենք ցանկացած բռնության: Եվ մեր ներկայությունը Հայոց Գենոցիդի զոհերի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին վկայում է այն մասին, որ մենք մեր ողջ էությամբ դեմ ենք եւ բողոքում ենք Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործության դեմ, որն, իրոք, Գենոցիդ է եւ դատապարտելի է՝ անկախ վաղեմության ժամկետից եւ դրսեւորման ձեւից: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930