Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտանի կենդանի պահելու դրական և բացասական կողմերը

Ապրիլ 27,2014 17:30

Տանը կենդանի պահելն ունի իր լավ և վատ կողմերը: Ընտանի կենդանի պահելով` մարդը ձեռք է բերում հավատարիմ ընկերոջ, ով միշտ իր կողքին կլինի: Վերջինս դրական է ազդում երեխաների վրա. նրանք դառնում են ավելի բարի և պատասխանատու: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը նշում է, որ կենդանիներից շատ բան կարելի է սովորել, եթե մարդը հասուն է և կարողանում է կենդանու մեջ լավը տեսնել. «Կենդանին ուրիշ աշխարհ է: Կենդանիների զգացմունքները կեղծ չեն: Առաջին հերթին մարդը գնահատում է նրա անշահախնդրությունը, հավատարմությունը»:

Կենդանու համար տարբերություն չկա`ինչպիսին է իր տերը`հարու՞ստ, թե՞ աղքատ, գեղեցի՞կ, թե՞ տգեղ: Նա իր տիրոջը սիրում է այնպիսին, ինչպիսին կա: Նրանք աչքի են ընկնում հավատարմությամբ, նվիրվածությամբ: Ծեծված արտահայտություն է` «կենդանին հավատարիմ ընկեր է»:
Կենդանիները փրկում են միայնությունից: Հաճախ հենց միայնակ մարդիկ են որոշում ընտանի կենդանի պահել, սակայն հոգեբանի կարծիքով կենդանի սիրելը կապ չունի միայնակ կամ խոցելի խմբում լինելու հետ. «Ինքս տանը կենդանի ունեմ, սակայն չեմ պատկանում խոցելի խմբին և միայնակ չեմ»:

Կենդանին երեխա է, ով չի մեծանում: Նա անընդհատ խնամք և ուշադրություն է պահանջում, ինչը նպաստում է տիրոջ մոտ սեփական եսի նշանակության, պատասխանատվության զգացումի բարձրացմանը: Լինելով ընտանիքի անդամ և ընկեր` կենդանին ակամայից դառնում է զրուցակից: Մարդիկ խոսում են իրենց «ընկերոջ» հետ, կիսվում իրենց խնդիրների շուրջ: Տարածված կարծիք կա, որ կենդանիները հասկանում են տիրոջ տրամադրությունը:

Կան մարդիկ, ովքեր միայն իմիջի համար են տանը կենդանի պահում, մասնավորապես` չմեծացող, խաղալիքի նմանվող շներ: Սակայն հոգեբան Լաուրա Ա.-նը նշում է, որ չպետք է չափն անցնել և օգտագործել կենդանուն:

Ի դեպ ընտանի կենդանին նպաստում է նաև մարդու առողջական համակարգի վրա: Շների դեպքում կա զբոսանքի անհրաժեշտություն, ինչը օգտակար է նաև տիրոջ համար: Կենդանիներն ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա: Օրինակ` ձկները հանգստացնում են մարդու նյարդային համակարգը, իսկ կատուները կարգավորում են ճնշումը և թեթևացնում են գլխացավը: Նույնիսկ գոյություն ունի թերապիայի տեսակ` կենդանիների մասնակցությամբ:

Որոշելով ընտանի կենդանի պահել` պետք է գիտակցել նաև դժվարությունների մասին: Նախևառաջ կենդանիները պետք է պատվաստվեն, ինչը գումարային առումով ոչ բոլորի համար է մատչելի:
«Սրսկումների ժամանակը կախված է վակցինացիայի տեսակից: Օրինակ` կենդանու ձագերին վակցինացիա են անում 45 օրականում, ապա 2 կամ 3 ամսականում, 15 օր հետո ռեվակցինացիա, որից հետո վակցինացիա են անում վեց ամսականում, մեկ տարեկանում, իսկ դրանից հետո սրսկումներն արվում են տարեկան: Վակցինացիայի գինը մեզ մոտ 11000 է»,- ասում է անասնաբույժ Հովսեփ Ա.-ն:
Շատերը հրաժարվում են տանը կենդանի պահելու մտքից`հաշվի առնելով մազաթափության, կեղտի և մանրէների առկայության հնարավոր փաստը: Կ

ենդանիները կարող են փչացնել տիրոջ կամ նրա տան իրերը: Օրինակ` շները հնարավոր է ատամները քորեն տիրոջ կոշիկով, իսկ կատուն` կրծելով կահույքը:

Երկար ժամանակ է պահանջվում տիրոջից` սովորեցնելու կենդանուն իր համար նախատեսված պետքարանին: Օրինակ` կատուների դեպքում դա կարող է տևել երկու շաբաթ, իսկ շների մոտ այդ գործընթացը կարող է ձգվել մինչև 6 ամիս:

Ընտանի կենդանի պահելուց առաջ պետք է մտածել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին. կենդանիները ժամանակի ընթացքում հակառակ սեռի ներկայացուցչի կարիք են զգում: Ուշադրություն չդարձնելու դեպքում նրանք կսկսեն անհանգստացնել ձեզ, ինչից խուսափելու համար հարկավոր է ստերիլիզացնել կենդանուն:

Մեծամասամբ տնային կենդանի ունենալու միտքը ծագում է հենց երեխաների մոտ, ովքեր մեծանալով երբեմն եսասեր են դառնում, մինչդեռ կենդանիները սպասում են ուշադրության հերթական «բաժնին»: Հոգեբանի խոսքով, երեխաների վերաբերմունքը կենդանիների նկատմամբ կախված է հենց ծնողի վերաբերմունքից:
«Եթե երեխան տեսնում է, որ ծնողը անտարբեր է կենդանու նկատմամբ, նա նույնականացնում է ծնողի վարքը: Նույնը` հակառակ դեպքում»:

Դիանա Ադամյան

Հ.Գ. Ժոզեֆ Ռիդլերի հետազոտության համաձայն կենդանիների հետ շփվող երեխաների մոտ երկու անգամ քիչ է ալերգիաներով և հիվանդություններով վարակվելու վտանգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930