ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 27-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի գերեզմանատանն այրվում հանգստի տաղավարի ծածկը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.53-ին, մարվել՝ 14.02-ին:
Այրվել են տաղավարի ծածկի փայտյա կառուցատարրերը՝ 5քմ մակերեսով: