Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամփոփվել են Փաստաբանների պալատի նոր շենքի բացման միջոցառումները

Ապրիլ 27,2014 14:19

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են եղել Հայաստանի փաստաբանական ինստիտուտի զարգացմանը:

Միջոցառումների ընթացքում ապրիլի 23-ին տեղի է ունեցել քննարկում «Փաստաբանական ինստիտուտի մարտահրավերներն ու արդի զարգացումները» թեմայով՝ Ֆրանսիայի, Վրաստանի, Բելառուսի, Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Ռուսաստանի փաստաբանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մասնակիցները քննարկման առարկա են դարձրել՝
• անվճար իրավաբանական օգնության շրջանակները, հանրային պաշտպանի ինստիտուտը (ֆինանսավորում, կադրերի ընտրություն և վերապատրաստում, վերահսկողություն, էլեկտրոնային համակարգերի ներդրում),
• փաստաբանական գաղտնիքը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում,
• փաստաբանի պաշտպանվածությունը քրեական վարույթի շրջանակներում (փաստաբանին վստահորդի հետ նույնականացման անթույլատրելիությունը),
փաստաբանի թեկնածուների ուսուցումը և փաստաբանների վերապատրաստումը, հեռավար վերապատրաստման հնարավորությունները և փաստաբանական կառույցների համագործակցության հեռանկարները.
«Ֆրանսիական ԿԱՌՊԱ կոնցեպտի ներդրման հեռանկարները ԱՊՀ պետություններում»:

Քննարկման ավարտին Հայաստանի փաստաբանների պալատի և Վրաստանի, Մարսելի ու Բելառուսի փաստաբանների պալատների միջև կնքվել է համագործակցության հուշագրեր:

Նույն օրը՝ ապրիլի 23-ին, ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է հղել հայ և արտասահմանցի գործընկերներին։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառի կողմից փաստաբանների ընդունելության ցանկությանը ընդառաջելու համար և կարևորել այդ հանդիպումը: Գարեգին Երկրորդը հայրապետական ողջույներն է փոխանցել փաստաբաններին և խոսել հայ եկեղեցու դերի ու նշանակության մասին: Գարեգին Երկրորդի խոսքով պետականության բացակայության տարիներին եկեղեցին իր վրա է վերցրել ամենածանր հարվածները բոլոր հարցերում՝ վերապրել է հայոց ցեղասպանությունը, խորհրդային անաստվածությունը: Եկեղեցին է սատար կանգնել հայապահպանության գործին սփյուռքահայ համայնքներում։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Վեհափառը հայտնել է, որ. «ՙՎաղը մեր խոնարհումն ենք բերում հայոց ցեղասպանության զոհերին և մեր շնորհակալությունը հայտնում դատապարտող ու ճանաչող երկրներին և մեր աղոթքն ենք բերում ձեր գործի հաջողության համար»:
Ապրիլի 24-ին փաստաբանների պատվիրակությունը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: Պատվիրակության անդամները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1.500.000 զոհված հայերի հիշատակին:

Արտերկրից եկած փաստաբանները լրատվամիջոցներին տված հարցազրույցներում խստորեն դատապարտել են 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ոճիրը իրականացնող թուրքական պետության գործողությունները հայոց ցեղասպանության մերժման կապակցությամբ:

Վրաստանի Փաստաբանների պալատի նախագահ Զազա Խատիաշվիլին նշել է, այն ցավը, որ տեսել է հայ ժողովուրդը, չպետք է կրկնվի և թուրքական իշխանությունների գործողությունները դատապարտելի են: «Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ ու ճանաչի հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների հանդեպ իրագործած սպանդը»,- նշել է Խատիաշվիլին:

Արտերկրից ժամանած հյուրերը եղել են Հայաստանի պատմամշակութային վայրերում ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին:

 

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930