Այս կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորածն է, ինչն ակնհայտ է՝ դատելով նշանակումներից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա` քաղաքական հանրությունը բաժանվում է երկու խմբի՝ օլիգարխիկ և հանրային։ Վերջինը ներկայացնում է քաղաքացիական հանրույթը, որի շարքերում էլ հանդես է գալիս ինքը, և թեև նոր կառավարությունն ամբողջությամբ դեռ չի ձևավորվել, այն արդեն իսկ դիտարկում է հանրային խմբի հակառակորդ քաղաքական ուժ:
«Այն, ինչը որ մինչ օրս տեղի է ունեցել, թույլ է տալիս ենթադրություն անել, որ սա Քոչարյանի կառավարությունն է. նշանակվել է նախարար, ով իր նախագահության օրոք կրկին նախարար է եղել, նշանակվել են մարդիկ, ովքեր իր հետ առնչություն ունեն: Այդ տեսանկյունից կառավարությունը համարում եմ քաղաքական հակառակորդ թիմ: Ընդհանրապես կառավարությանը նպատակը պետք է լինի հասնել սոցիալ տնտեսական ոլորտում արդյունքի, կառավարությունը պետք է ուղղված լինի հանրությանը ու ծառայի նրա շահին: Այս պահի դրությամբ կատարվում է հակառակը»,-ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը կոչ արեց հանրությանը համախմբվել ու մշակել մի ծրագիր, որը կկանխի Ռոբերտ Քոչարյանի՝ իր իսկ խոսքերով «վերարտադրությունը» ՀՀ իշխանության ներսում:
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Իսկ ո՞ր մեկը ռոբի նշանակածը չի, որ համարվում է քաղաղական հակառակորդ թիմ։