ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ ապրիլի 25-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին, ժամը 09.10-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները Հայաստան-Նախիջևան սահմանի ականապատ տարածքում նկատել են տղամարդու դի:
ՊՆ թիվ N զորամասի սակրավորների հետ միասին hրշեջ-փրկարարները ականապատ տարածքից դուրս են բերել 1960 թ. ծնված Վ. Պ.-ի դին: