Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-երեկո Ամստերդամում

Ապրիլ 26,2014 23:56

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն, 300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո հուշ-երեկո էր կազմակերպել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակին: Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը , որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը հանդուրժողականության ու համբերության պատգամ ուղղեց և աղոթեց եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո երգչուհի Նաիրա Մադոյանը հանդես եկավ հոգևոր երգերի կատարումներով:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասնորեն’ հայերեն և անգլերեն լեզուներով համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած և անպատիժ մնացած ցեղասպանության ոճիրը, որի կրկնօրինակները’ վկա Քեսաբի դեպքերը, տեղ են գտնում այսօրվա իրականության մեջ: Միլիոնավոր մարդիկ’ ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր մասերում, ցեղասպանության հուշարձաններն են այցելում մեկ նպատակով’ այլևս, երբեք նման բան չկրկնվելու ակնկալիքով:Դեսպանը քննադատեց մարդկության նկատմամբ գերագույն հանցանքի ‘ ցեղասպանության, նկատմամբ այսօրվա հանդուրժողական վերաբերմունք ու անտարբերությունը:

Նիկոլայ կրտսեր Ռոմաշուկը հնչեցրեց հայկական դուդուկի հոգեթով մեղեդին:
Քրդական համայնքի անունից ելույթներ ունեցան Սելիմն ու Բալչիկը, ովքեր քննադատեցին օսմանյան Թուրքիայի այսօրվա իրավահաջորդներին’ նրանց, ովքեր ձևացնում են, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մինչդեռ հայերից բացի իրականացվել է քրդերի, հույների և ասորիների կոտորած:

Այս ելույթներից հետո անկրկնելի Սվետլանա Աղաջանյանի կատարմամբ հնչեցին «ՈՒր ես մայր իմ», «Կռունկ»,«Կիլիկիա» երգերը, որից հետո հայտարարվեց ընդմիջում: Այդ ընթացքում հուշ-երեկոյի մասնակիցները ծանոթացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հոլանդական թերթերում լույս տեսած հոդվածներին,արխիվային նյութերին նաև Հոլանդիայի դեսպանի զեկույցներին, ինչպես նաև հայոց ցեղասպանության մասին հրատարակված գրքերի հավաքածուին:

Ներկայացված էր նաև Հայաստանի մասին Հոլանդիայում հրատարակած գրքեր և հուշաթերթիկներ:

Ընդմիջումից հետո Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն, հրեական մարդասիրական ֆոնդի նախագահ պարոն Ռոնի Նաֆտանիելը ևս մանրամասն անդրադարձ կատարեց ցեղասպանության, դրան նպաստող զարգացումների և կանխարգելման անհրաժեշտության մասին:
Հոլանդիայի Գեզի համերաշխություն խմբի անունից իր սրտի ու խղճի խոսքն ասաց Էլիֆ Կեսկիները:

Անպակաս էր երաժշտական համարները: Ռուզաննա Հակոբյանի կատարմամբ քանոնով հնչեցին ազգային երգերի երաժշտական կատարումներ, իսկ «Նաիրի» լարային քառյակն ու Արմեն Նազարյանը հանդես եկան դասական ստեղծագործողների կատարումներով:

Փակման խոսքով հանդես եկավ Աբովյան մշակութային միության անդամ Ինգա Դրոստը, ով ներկայացրեց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերը և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող հյուրերին ու միջոցառման կազմակերպիչներին:

Ամստերդամում Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցում Հայոց

Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված
ոգեկոչման երեկոյին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ
Աղաջանյանի ելույթը:
«Նիդերլանդական Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930