Կոպենհագեն-Օսլո ապրիլի 25-ի չվերթի ուղևորներից մեկը փորձել է առևանգել օդանավը՝ զգուշացնելով, որ իր բեռի մեջ ռումբ կա: Ինքնաթիռը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել, իսկ առևանգողին ձերբակալել էին:
«Հաքքին.ազ»-ը, հղում անելով Ազատություն ռադիոկայանին, գրում է, որ այդ ուղևորը ադրբեջանցի Ռամին Մուսաևն էր:
Սա ադրբեջանցու ինքնաթիռ առևանգելու առաջին փորձը չէր: 1993թ., երբ իր ընտանիքի հետ գտնվում էր Տյումենից Սանկտ-Պետերբուրգ մեկնող ինքնաթիռի մեջ, նա օդաչուներին սպառնացել էր պայթեցնել օդանավը և պահանջել, որ ուղղությունը փոխեն ԱՄՆ:
Այդ ժամանակ ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Ստոկհոլմի օդակայանում, իսկ Մուսաևն իր ու իր ընտանիքի համար Շվեդիայից քաղաքական ապաստան էր խնդրել, սակայն նրան ձերբակալել էին և արտահանձնել Ռուսաստանին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ