Հայ մշակույթը հրաժեշտ տվեց մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկին՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին:
Մեծ է նրա ավանդը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի կերտման, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կայացման և զարգացման գործում:
Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում և կոգեշնչի երիտասարդ ստեղծագործողներին:
Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ մեծ երաժշտի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:
Կարդացեք նաև
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան