Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը կաջակցի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը

Ապրիլ 26,2014 20:25

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 25-ի երեկոյան ընդունեց Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին, ովքեր երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել:

Նախարարի հանձնարարությամբ՝ մինչ այդ Գյումրիում գործադուլի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ով լսելով մեքենավարների բարձրացրած հարցադրումները, նրանց էր փոխանցել նախարար Գագիկ Բեգլարյանի՝ դեպոյի աշխատակիցների հետ հանդիպելու առաջարկությունը:

Գործադուլի մասնակիցների ներկայացուցիչները նախարարին մանրամասն ներկայացրին իրենց մտահոգող բոլոր խնդիրները, որոնք պատճառ էին դարձել գործադուլ հայտարարելու համար:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, բարձրացված հարցերը հիմնականում առնչվում էին աշխատանքային պայմանագրերում կատարված փոփոխությունների հետևանքով վարձատրության (երկարամյա աշխատանքի համար գումարը պարգևավճարով փոխարինելու հետևանքով ) նվազմանը, վճարահաշվարկային կարգին, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանմանը, վագոնավարների բուժսպասարկման համար գանձվող վճարներին, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբարերություններին առնչվող և ոլորտի կառավարման բնագավառում առկա մի շարք այլ խնդիրների:

Նախարարը, լսելով մեքենավարների փաստարկները և ՀԿԵ-ի ներկայացուցիչների հակափաստարկները, անընդունելի համարեց առանց նախարարության իրավասու կառույցներին խնդիրը ներկայացնելու ծայրահեղ քայլի գնալը՝ գործադուլ անելը:

«Եթե գոյություն ունեցող խնդիրները ՀԿԵ-ի կառավարման ոլորտում լուծում չէին ստանում, ապա անհրաժեշտ էր դրանք համակարգված ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը, որն էլ իր լիազորությունների շրջանակներում ընթացք կտար դրանց»,-նշեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ նախարարությունը ամեն կերպ կաջակցի բարձրացված խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը:

Նախարարը, կարևորելով եռակողմ ձևաչափով խնդիրների լուծումը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարեց բոլոր հարցերը մանրամասն քննարկել, ոլորտում իրականացնել մշտադիտարկում, երկաթուղու աշխատակիցներին ցուցաբերել մշտական իրավական օժանդակություն, ինչպես նաև քննարկման արդյունքների վերաբերյալ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման եկած մեքենավարները դրական գնահատեցին հանդիպումը: Նրանք ընդգծեցին, որ բարձրացված հարցերի վերաբերյալ նախարարի արագ արձագանքն իրենց հույս ներշնչեց, որ օրենքի շրջանակներում դրանց արդարացի լուծում կտրվի:

Մանրամասները՝  ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930