Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խորհրդարանը կոչված է վավերացնել կառավարության բոլոր տեսակի նախաձեռնությունները». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 26,2014 20:20

«Անցած տարիների Հովիկ Աբրահամյանի փորձը ցույց է տալիս, որ մենք գործում ենք մի անձով երկիր կառավարելու հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստի ընթացքում որպես ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի միաձայն ընտրվելուն, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նա կարծում է, որ տվյալ պարագայում խոսք չի կարող լինել ներկուսակցական ժողովրդավարության եւ երկրի առջեւ ծագած խնդիրների լուծելու մասին:

Պարոն Սաֆարյանը «ոչ համարժեք» գնահատեց այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի Հանրապետությունում. «Հայաստանի իրականությունը այլ բան է պահանջում»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է Գալուստ Սահակյանը ստանա նաեւ խմբակցության ղեկավարի պաշտոնը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ Գալուստ Սահակյանը նոր չէ եւ կարող է ղեկավարել խմբակցությունը. «Կասկածելու խնդիր չկա, թե ինչպես է ներկայանում մեր եւ միջազգային հանրության առջեւ Ազգային ժողովը, եւ տվյալ պարագայում չեմ կարծում թե՛ հայ հանրությունը, թե՛ միջազգային հանրությունը ոգեշնչված է այդ նշանակումով»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Գալուստ Սահակյանը, հետեւելով Հովիկ Աբրահամյանի օրինակին, կփորձի ինչ-որ նոր բան անել, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե համարում է, որ Ազգային ժողովին ոչինչ թողնված չէ որոշել. «Թերեւս Հովիկ Աբրահամյանի պարագայում Տիգրան Սարգսյանի կառավարման տարիների շրջանում նա կողմ էր կենսաթոշակային բարեփոխմանը, նա իրավունք չուներ ասել՝ դեմ եմ, եթե իրականում էլ դեմ լիներ, բայց չեմ կարծում, որ դեմ եղած լինի: Այսինքն՝ գործադիր իշխանությունը Հայաստանում ամենեւին հակակշռված չէ օրենսդիր իշխանության կողմից»:

Պարոն Սաֆարյանը կարծում է, որ սխալ է ակնկալել, որ Գալուստ Սահակյանը խորհրդարանի դերն այնքան է բարձրացնելու, որ այն դառնա ինքնուրույն մարմին իշխանության անկախ ճյուղ եւ նաեւ սխալ է ակնկալել, որ համակարգային փոփոխություններ կարող են լինել. «Այս խորհրդարանը կոչված է վավերացնել ուղղակի կառավարության բոլոր տեսակի նախաձեռնությունները ինչպես որ նախկին կառավարությունն է եղել: Համակարգային առումով Հայաստանում փոփոխություններ տեղի չեն ունեն անգամ, եթե Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը լինեին այդ անձինք, միեւնույն է նրանք չէին կարող փոխել համակարգը, քանի որ դրա որոշողը երկրի նախագահն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Այս խորհրդարանը կոչված է խայտառակել մեր երկիրը… Թեև մենք վաղուց արդեն երկիր չենք, այլ անապատացող տարածք՝ մեջտեղում տեղադրված ռուսական ռազմակայանով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930