Ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:
Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը:
Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես եկան Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:
Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ զետեղեցին և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցվեցին Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները:
Կարդացեք նաև
ԱԳՆ