Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրիր հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ». Արամ Մանուկյան

Ապրիլ 26,2014 18:56

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արամ Մանուկյանը արտահայտեց այն կարծիքը, որ Ուկրաինայում տիրող քաղաքացիական անհանգստությունների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրի հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ:

«Որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ են հնարավոր Ուկրաինայում, պետք է փորձենք հասկանալ հիմնական դերակատարների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահեկան զարգացումների տրամաբանությունը: ԱՄՆ-ի համար այս իրավիճակը առաջնային կարեւորություն է ներկայացնում, որպեսզի Կիեւի իշխանությունները վերահսկողություն կարողանան սահմանել հարավ-արեւելյան շրջաններում: Դրանով նա առաջնային մի քանի խնդիրներ կլուծի: Առաջին հերթին՝ դա հնարավորություն կընձեռի, որպեսզի Ռուսաստանը զրկվի այս շրջանում առկա ռուսամետ բնակչությանը իր օգտին ծառայեցնելու քաղաքականությունից, իսկ մյուս կողմից գաղտնիք չէ, որ Ուկրաինայի այս տարածքները հանդիսանում են դոնոր մյուս շրջանների համար, եւ հենց դրանով է պայմանավորված, որ այս շրջանները փորձում են ինքնուրույնության հասնել, քանի որ իրենց ռեսուրսները ինքնուրույն տնօրինելու դեպքում, նրանց սոցիալական կենսամակարդակը զգալիորեն կբարձրանա»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, Արամ Մանուկյանն ասաց, որ այն «քիչ հավակնություն ունի արդյունավետ իրագործվելու, քանի որ եվրոպական մի շարք երկրներ, որոնք պետք է առաջնային դերակատարում ունենային այդ հարցում, ըստ էության, պատրաստ չեն դառնալ գործիք աշխարհաքաղաքական այս պայքարում՝ վտանգելով իրենց տնտեսական կայունությունը»:

Սակայն, հարկ է նշել, որ այսօր «Մեծ յոթնյակի» երկրները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ թագավորությունը եւ ԱՄՆ-ն հանդես են եկել միացյալ հայտարարությամբ, որում ասված է. «Արագ պատժամիջոցներ ենք կիրառելու Ռուսաստանի նկատմամբ»:

«Հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների հաջող եւ ժողովրդավարական քվեարկության կարեւորությունը՝ մենք շտապ կերպով պարտավորվում ենք ակտիվացնել պատժամիջոցները Ռուսաստանի կատարած գործողությունների դեմ»,-ասված է հայտարարության մեջ:

Իսկ թե ի՞նչ պատժամիջոցներ են կիրառելու, al jazeera.com-ի փոխանցմամբ` ամերիկացի ավագ պաշտոնյաներից մեկն ասել է՝ յուրաքանչյուր երկիր «ինքը կորոշի, թե ինչ թիրախային պատժամիջոցներ կկիրառի: Այս պատժամիջոցները դեռ պետք է համաձայնեցվեն եւ լինեն փոխլրացնող եւ պարտադիր չէ, որ լինեն նույնը»:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930