Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրամիությունն անցնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին. ИТАР-ТАСС

Ապրիլ 26,2014 18:47

Եվրամիությունը ապրիլի 28-ին մտադիր է ընդլայնել ռուս քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության աշխատակիցներից:

«ԵՄ երկրների դեսպանները կհանդիպեն երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, Բրյուսելում, որպեսզի հաստատեն պատժամիջոցների «երկրորդ փուլի» ցանկը , որը նախատեսում է ԵՄ մուտք գործելու արգելք և անդամ երկրների տարածքում ունեցած հաշիվների սառեցում», – ասել է լրատվականի աղբյուրը: Այս պահին այդ ցանկում ընդգրկված է Ռուսաստանի 33 քաղաքացի՝ պաշտոնյաներ, պատգամավորներ և զինվորականներ, որոնք «պատասխանատու են Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելու համար»:

Ապրիլի 28-ին նաև կքննարկվի պատժամիջոցների «երրորդ փուլը», որը վերաբերում է տնտեսական սահմանափակումներին:

Ապրիլի 26-ին Մեծ յոթնյակի պետությունները, ԵՄ-ը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում է, որ մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահի ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով իրենք պատրաստ են արագ քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հարցում: Նրանք ՌԴ-ը նաև մեղադրել են Ժնևի համաձայնագրի կետերը չիրականացնելու և Ուկրաինայի արևելքի անջատականներին չդատապարտելու մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930