Այն դիտարկմանը, թե կառավարություն հետ են գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Կառավարությունում հիմա Հանրապետական կադրերն են: Ե՛վ 1998 թվականին, ե՛ւ 2003 թվականին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը, եւ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ ներկայացուցիչները աշխատել են այդ կաբինետում»:
Ըստ նրա՝ նորություն չէ կուսակցության եւ պարոն Քոչարյանի համագործակցությունը, քանի որ կազմելով քաղաքական թիմ եղել են ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը:
Խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարոն Սարգսյանը չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին եւ դեռ հայտնի չէ, թե որտե՞ղ է նա շարունակելու իր դիվանագիտական կարիերան.
Կարդացեք նաև
«Տիգրան Սարգսյանը բավականին արդյունավետ եւ մեծ աշխատանք է կատարել եւ իր դիմումի համաձայն հրաժարվել է վարչապետի պաշտոնից: Եւ այս նոր կառավարությունը պետք է գնա ոչ թե Տիգրան Սարգսյանին քննադատելու ճանապարհով, այլ պետք է պահի բոլոր դրական ծրագիրները, որոնք եղել են Տիգրան Սարգսյանի կառավարման շրջանում, եւ բնականաբար, ունենա իր սեփական ձեռագիրը»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը շփոթել է իր անկեղծ մտահոգությունը չարախնդության հետ՝ ՀՀԿ խոսնակը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանն իր քաղաքական իմաստությամբ ապացուցել է, որ ինքը քաղաքական գործընթացներում, քաղաքական գնահատականներում դժվար է շփոթվում եւ գրեթե երբեք չի շփոթվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Վերջին նախադասությունից կարելի է կռահել, որ ս.ս.ը՝ Հայ ազգի Մոամր Քդաֆին է, Թուրքնեն Բաշին է, Ստալինն է, Հիտլերն է, … և այլոք միասին վերցրած։