Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընտրվել է միաձայն

Ապրիլ 26,2014 18:14

Այսօր՝ ապրիլի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ընթացքում միաձայն որոշեցին  ապրիլի 28-ին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներկայացնել իրենց թեկնածու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին.

«Բոլորս համոզմունք հայտնեցին, որ պարոն Սահակյանն իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ լավագույնս կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կառավարության անդամների հարցը չի քննարկվել,  մինչեւ մայիսի երեքը հայտնի կլինի կառավարության ամբողջական կազմը:

Պարոն Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում Պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար՝ պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

Նիստի ընթացքում չեն քննարկվել խմբակցության նախագահի եւ քարտուղարի, ինչպես նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի մասին հարցերը:

Այն հարցին, թե Գալուստ Սահակյանը կարո՞ղ է զուգահեռ լինել նաեւ խմբակցության ղեկավար, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Խմբակցության նախագահը եւ քարտուղարը պարտադիր չէ, որ լինեն միայն նախագահ եւ քարտուղար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀՀԿ = ՀԽՍՀ կոմունիստական կուսակցություն:

  2. Maxim says:

    Երկրի ողբերգությանը՝ այս անգամ ոչ թուրքերը, ոչ էլ ռուսները մասնակից չեղան։

  3. ԵՊՀ աշխատակիցներ says:

    ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ…. Գալուստի հույսին ես մնացել….

  4. մարգար says:

    Դրանց սֆաթներից սրտախառնոց է առաջանում, իսկ իրենց պնգլին չի – «ամենախելոքն» են, «անփոխարինելին» եւ պիտի առաջնորդեն դեպի «լուսավոր ապահովություն» … միթե հոտած ճահիճի մեջ պիտի վախճանվի երազած հայոց պետականությունը ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930