Ուկրաինայում անհետացած ԵԱՀԿ պատվիրակության անդամներին առևանգել են Սլավյանսկի անջատականները, այս մասին հայտնել է տեղի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարևը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Պոնոմարևը ասել է, որ ռուսամետ ուժերը կանգնեցրել են այն ավտոբուսը, որի մեջ էին ԵԱՀԿ 7 փորձագետները, քանի որ նրանց ուղեկցում էին ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներ:
Ապրիլի 25-ին Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ուկրաինայում դիտորդական առաքելություններ իրականացնող ԵԱՀԿ ռազմական փորձագետների հետ կապը խզվել է: Դեպքի հետ կապված Ռուսաստանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել առևանգված մարդկանց.
«Կարծում ենք, որ այդ մարդիկ որքան հնարավոր է, շուտ պիտի ազատ արձակվեն: Որպես ԵԱՀԿ անդամ, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը», – ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ